Ուկրաինան դաշնակիցներից թաքցնում է իր հակահարձակման մանրամասները

201

Կիևի իշխանություններն իրենց օգնող երկրներից թաքցնում են գարնանային հակահարձակման մանրամասները՝ ջանալով կանխել գաղտնի տեղեկությունների արտահոսքը, ինչը կարող է վտանգել գործողությունը։

Այդ մասին հաղորդել է Politico թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ աղբյուրների՝ Ուկրաինան ԱՄՆ պաշտպանության նախարարության և հետախուզության գաղտնի փաստաթղթերի արտահոսքը սոցցանցերում  համարում է պատճառներից մեկը, թե ինչու Կիևը ոչինչ չի հաղորդում հակահարձակման, դրա ժամկետների, գործողության համար պատրաստված զորքերի թվակազմի և դրանց տեղակայման մասին։

Սոցցանցերում տարածված փաստաթղթերում Ուկրաինայում հակամարտության ընթացքի վերաբերյալ այնպիսի տեղեկություններ էին պարունակվում, ինչպես ուկրաինական զինծառայողների դիրքերը, սպառազինության պաշարները, կորուստների գնահատականը։

ՈՒԶՈՒ-ի հնարավոր հակահարձակման թեման ԶԼՄ-ներում արդեն մի քանի ամիս է՝ քննարկվում է։ Լրատվամիջոցները տարբեր ամսաթվեր են հաղորդել։

ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել է, որ Արևմուտքի երկրների բաց քննարկումները ուկրաինական գալիք հակահարձակման վերաբերյալ վկայում են, որ այդ երկրներն ուղղակիորեն ներքաշված են հակամարտության մեջ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԵՄ-ն զենքի արտադրությունը դարձնում է իր տնտեսության գերակայություններից մեկը
Հաջորդ հոդվածըԵՄ-ն դիտարկում է ՌԴ-ով ապրանքների տարանցումը սահմանափակելու հնարավորությունը