ԵՄ-ն «խելացի պատժամիջոցներ» է նախապատրաստում

478

Եվրամիությունը ռուսաստանյան նավթի ներկրման վերաբերյալ «խելացի պատժամիջոցներ» է մշակում, որոնք կոչված են նվազագույի հասցնել Եվրամիության տնտեսությանը հասցվող կորուստները, ասել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դեմբրովսկիսը բրիտանական The Times-ին տված հարցազրույցում։

«Մենք աշխատում ենք պատժամիջոցների վեցերորդ փաթեթի վրա, և քննարկվող հարցերից մեկը նավթային էմբարգոյի մի ձևն է։ Երբ մենք պատժամիջոցներ ենք մտցնւմ, դա պետք է այնպես անենք, որպեսզի առավելագույնս մեծացնենք ճնշումը Ռուսաստանի վրա, սակայն, միևնույն ժամանակ, նվազագույնի հասցնենք հենց մեզ հասցվող կորուստները»,- ասել է Դոմբրովսկիսը։

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան արդեն հրաժարվել են ռուսաստանյան նավթից և գազից։ Եվրամիությունը՝ Արևմուտքում ռուսաստանյան էներգակիրների ամենախոշոր գնորդը, առայժմ ձեռնպահ է մնում նավթային կամ գազային էմբարգոյից։ ԵՄ-ն Ռուսաստանից է ներկրում նավթի և նավթամթերքների 30 %-ը և գազի 40 %-ը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՇարքային զինծառայողը հայտնվել է ադրբեջանական կողմում․ ՊՆ
Հաջորդ հոդվածըՊաշտպանական ծախսերն աշխարհում