ԵՄ-ն ծրագրում է մեծացնել Ուկրաինայի աջակցությունը

261

Ռուսաստանի որոշումը՝ Սև ծովով ուկրաինական նավահանգիստներ ուղևորվող բոլոր նավերը համարել ռազմական նշանակության բեռներ փոխադրողներ, Ուկրաինային զրկում է հացահատիկի արտահանման առանցքային միջոցներից, հետևաբար՝ Բրյուսելը կմեծացնի Կիևի ռազմական օգնությունը։

Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ հինգշաբթի օրը ԵՄ ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպմանը ժամանելուց հետո։

«Ցանկացած նավ կամ ռազմանավ Ռուսաստանի ռազմական ակտիվության թիրախ դիտարկելու՝ Ռուսաստանի որոշումը ծովով իր հացահատիկն արտահանելու Ուկրաինայի հնարավորություններն արգելափակելու քայլ է։ Դա հետևանքներ կունենա, առաջին հերթին հենց Ուկրաինայի համար՝ նրան զրկելով ռեսուրսներից»,- ասել է նա։

«Կա ընդամենը մեկ լուծում՝ մեծացնել Ուկրաինայի ռազմական աջակցությունը։ Եթե նրանց ռմբակոծեն, մենք պետք է ՀՕՊ միջոցներ հատկացնենք, եթե Ռուսաստանը դրոններ կիրառի, մենք պետք է նրանց ՀՕՊ միջոցներ տրամադրենք»,- ասել է Բորելը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊՍԺ-ի երկրպագուները սպառնացել են կտրել Վլահովիչի մատները
Հաջորդ հոդվածըԲելառուսի ՊՆ-ն «Վագներ» ՄՌԸ-ի հետ ռազմական խնդիրներ է մշակում