Բելառուսի ՊՆ-ն «Վագներ» ՄՌԸ-ի հետ ռազմական խնդիրներ է մշակում

268

Բելառուսի զինված ուժերի հատուկ գործողությունների ուժերի զինծառայողները «Վագներ» ՄՌԸ-ի մարտիկների հետ միասին մի շարք ուսումնառազմական խնդիրներ են մշակում «Բրեստսկի» հրաձգարանում, որը գտնվում է լեհ-բելառուսական սահմանի մոտ։

Այդ մասին հաղորդել է Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ Բելառուսի ՊՆ-ում տեղեկացրել են, որ «Վագների» մարտիկները մասնակցում են Բելառուսի տարածքային զորքերի զինծառայողների մարզմանը Մոգիլևսկի շրջանի Օսիպովիչի քաղաքի շրջանում։

Բելառուսական կողմը չի նշում Բելառուս ժամանած «Վագներ» ՄՌԸ-ի զինվորների թվակազմը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԵՄ-ն ծրագրում է մեծացնել Ուկրաինայի աջակցությունը
Հաջորդ հոդվածըAstana Zhuldyzdary․ Տիգրան Հարությունյանը գրավել է երրորդ տեղը