ԵՄ-ն «կտրում է անօրինական ներգաղթյալների թևերը»

417

Արևմտյան զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ ԵՄ-ն արդեն հաջորդ շաբաթ մտադիր է նոր պատժամիջոցներ նախապատրաստել Բելառուսի իշխանությունների դեմ՝ ի պատասխան բելառուսա-լեհական սահմանին ստեղծված ճգնաժամի։

Politico-ն, հղում անելով դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրներին, հաղորդում է, որ Բելառուսից անօրինական ներգաղթյալների հոսքը դադարեցնելու նպատակով ԵՄ-ն փորձում է ճնշում գործադրել այն պաշտոնյաների և ավիաընկերությունների նկատմամբ, որոնք ներգաղթյալներին օգնում են իրենց հայրենի երկրներից հասնել Եվրամիության սահմանին։

Ինչպես պարբերականին հայտնել է ԵՄ անանուն մի դիվանագետ, պատժամջոցների փաթեթը երկու մասից է բաղկացած․ առաջինը վերաբերում է այն մարդկանց և խմբերին, որոնք պատասխանատու են ապօրինի միգրացիայի համար, իսկ երկրորդն ուղղված է նրանց դեմ, ովքեր պատասխանատու են Բելառուսում մարդու իրավունքների խախտման համար։

Ի թիվս այլոց, աղբյուրի խոսքով, պատժամիջոցների տակ կարող է հայտնվել բելառուսական պետական «Բելավիա» ավիաընկերությունը, ինչպես նաև այլ ավիափոխադրողներ, որոնք թռիչքներ են իրականացնում Մինսկից։

 Մասնավորապես, խոսքը ռուսաստանյան  “Аэрофлот”, UTair и Nordwind Airlines ավիաընկերություններին, ինչպես նաև Turkish Airlines и FlyDubai-ին է վերաբերում։ Բրյուսելում այն կարծիքի են, թե այդ ավիաընկերությունները մասնակցում են անօրինական ներգաղթյալների տեղափոխմանը Բելառուս։ Սակայն ավիաընկերությունների, ինչպես նաև ճգնաժամին առնչություն ունեցող պաշտոնատար անձանց ցուցակը դեռ պետք է հաստատվի։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱԳՆ․«Аэрофлот»-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու դեպքում Ռուսաստանը կպատասխանի Եվրոպային
Հաջորդ հոդվածըԹուրքիան հերքում է ներգաղթյալներին Բելառուս ուղարկելու մեղադրանքը