ԱԳՆ․«Аэрофлот»-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու դեպքում Ռուսաստանը կպատասխանի Եվրոպային

579

Ռուսաստանը կարձագանքի, եթե Եվրամիությունը որոշում կայացնի պատժամիջոցներ սահմանել «Аэрофлот» ընկերության նկատմամբ։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն։

«Իհարկե, ինչ-որ արձագանք կլինի։ Բայց մենք ընդհանրապես ոչ մի բանի վրա չենք զարմանում, որովհետև այնպիսի տպավորություն է, թե Եվրամիությունը ցանկացած միջազգային խնդրի դեպքում փոխանակ երկխոսության մեջ մտնի նրանց հետ, ու դա իրականում վերաբերում է, գերադասում է անմիջապես ձեռքը վերցնել պատժամիջոցների մահակը և անիմաստ թափահարել այն»,- ընդգծել է դիվանագետը։

Այնուհետև Դաշնային խորհրդի արտաքին գործերի հանձնաժողովի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը հայտարարել է, որ «Аэрофлот»-ի դեմ պատժամիջոցների դեպքում Ռուսաստանը կարող է քննարկել երկրի տարածքի վրայով արևմտյան ավիաընկերությունների թռիչքն արգելելու հարցը։

Փոխանցում է gazeta.ru-ն։

Նախորդ հոդվածըԲելառուսի ԱԳՆ․ «Բելառուսը ոչ մի հիբրիդային պատերազմ էլ չի վարում»
Հաջորդ հոդվածըԵՄ-ն «կտրում է անօրինական ներգաղթյալների թևերը»