‘ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 25 մլն եվրո լրացուցիչ աջակցություն. Արմենպրես’

1316

Եվրամիությունը նախորդ տարիների համեմատ ավելացրել է Հայաստանին տրվող աջակցության չափը: Բացի այդ, 2019-ի համար նախատեսել է 25 մլն եվրոյի չափով լրացուցիչ աջակցություն: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«ԵՄ-ի հետ հարաբերությունների դրական դինամիկայի արտահայտություններից էր այն, որ 2019-ի համար ԵՄ-ի տարեկան գործողությունների ծրագրի ներքո առաջարկությունների ամփոփման ընթացքում են Հայաստանի համար նոր տեխնիկական աջակցության ծրագրերը: 2019-ի համար Եվրամիության կողմից նախատեսված է 40 մլն եվրոյի չափով աջակցություն, որին ավելացվում է լրացուցիչ 25 մլն եվրոյի ֆոնդ: Ընդհանուր 65 մլն եվրոյի չափով աջակցություն ենք ունենալու ԵՄ-ի կողմից, ինչը կտրականապես աճել է  2018-ի և առավել ևս 2017-ի համեմատ»,- ասել է Մնացականյանը:

Նախորդ հոդվածը‘Հարցում. Պոռոշենկոյի կուսակցությունը գլխավորել է քաղաքական ուժերի հակավարկանիշը’
Հաջորդ հոդվածը‘Մանվել Գրիգորյանը կոմայի մեջ չէ. Բժիշկը հերքում է’