‘ԵՄ-ն Հայաստանից պետք է պահանջի լրջորեն պայքարել կոռուպցիայի դեմ’

882

Եվրամիության և Հայաստանի միջև համագործակցության նոր ձևաչափը Հայաստանից պահանջում է լուրջ պայքար մղել կոռուպցիայի դեմ, ասված է PR Newswire կայքում այսօր տեղադրված հոդվածում: Նշվում է, որ մինչև Վիլնյուսի «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը տպավորություն է ստեղծվում, թե ԵՄ-ն մեծ հնարավորություններ է կորցրել արևելյան գործընկերների հետ կապերն ամրապնդելու հարցում: «Դրա օրինակը կարող է հանդիսանալ իրավիճակը Հայաստանում և Ուկրաինայում: Այսպես, Սերժ Սարգսյան ասել է, որ Հայաստանը միանում է Մաքսային միությանը, ուստի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի բանակցությունները հանվել են օրակարգից»,- ասվում է հոդվածում: Նաև նշվում է, որ բացի խորը և համապարփակ ազատ առևտրի գոտուց՝ տնտեսական համագործակցության համար էլի շատ խոչընդոտներ կան, որոնցից մեկը Հայաստանի կառավարությունում կոռուպցիայի բարձր մակարդակն է: «Կոռուպցիայի պատճառով Հայաստանի տնտեսությանը ոչնչացում է սպառնում: Կոռուպցիան մնում է այդ երկրի ամենամեծ խնդիրներից մեկը», վաշինգտոնյան Հայկական քաղաքական ֆորումի զեկույցից մեջբերում է արվում հոդվածում: Ըստ այդ զեկույցի՝ Հայաստանում կոռուպցիան ծառայում է իշխող վերնախավի շահերին, փոխանցում է trend.az-ը:

Նախորդ հոդվածը‘2013-ին Հոլիվուդում ամենաշատ վաստակած դերասանները’
Հաջորդ հոդվածը‘Թաիլանդի խորհրդարանը պաշտպանեց վարչապետին’