‘ԵՄ-ն հայտարարել է Ղրիմի նկատմամբ պատժամիջոցների պահպանման մասին’

869

ԵՄ-ն հայտարարել է Ղրիմի նկատմամբ պատժամիջոցների պահպանման մասին

Եվրամիությունը կպահպանի Ղրիմի նկատմամբ պատժամիջոցները: Այդ մասին, թերակղզու՝ Ռուսաստանի հետ միավորման մեկամյակին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, հաղորդում է Reuters-ը:

«Եվրոպական միությունը նախկինի պես չի ճանաչում եւ քննադատում է միջազգային իրավունքի խախտման այդ գործողությունը»,- հայտարարել է Մոգերինին: «Բացի այդ, ԵՄ-ն հաստատում է, որ խորապես մտահոգված է Ղրիմի թերակղզում շարունակվող ռազմականացման եւ մարդու իրավունքների վիճակի վատթարացման, այդ թվում՝ ազատ խոսքի իրավունքի խախտման ու փոքրամասնությունների հետապնդման կապակցությամբ»: Մոգերինիի խոսքով՝ պատժամիջոցների օգնությամբ Եվրամիությունը ցույց է տալիս, որ չի ճանաչում՝ Ռուսաստանի հետ Ղրիմի միավորման փաստը:

Միեւնույն ժամանակ, Ավստրիայի ԱԳՆ ղեկավար Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ իր երկիրը չի խրախուսում Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների շարունակականությունը: Կուրցի կարծիքով՝ ոչ մի տեղ պետք չէ շտապել՝ պատժամիջոցները կգործեն մինչեւ գարնան վերջ, իսկ հետո հարցը անհրաժեշտ է դիտարկել Ուկրաինայում իրավիճակի զարգացման համատեքստում:

Նախորդ հոդվածը‘Եվրախորհրդի նախագահը հրաժարվել է մեկնել Մոսկվա’
Հաջորդ հոդվածը‘Ֆրանսիացի տղամարդը փորձել է ճամպրուկով ԵՄ տարածք անցկացնել ՌԴ քաղաքացուհուն’