‘ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի շվեյցարացի ուսանողների եւ գիտնականների նկատմամբ’

777

Եվրամիությունը կասեցրել է մի շարք դրամաշնորհների տրամադրումը շվեյցարական համալսարաններին՝ այն բանից հետո, երբ երկրի կառավարությունը հանրաքվեի միջոցով որոշում է կայացրել սահմանափակել ԵՄ երկրների քաղաքացիների ներգաղթը: 

ԵՄ-ն դա հիմնավորել է նրանով, որ Շվեյցարիայի մասնակցությունը եվրոպական դրամաշնորհային ծրագրերին անհնար է, եթե չի պահպանվում մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը: Մասնավորապես՝  Եվրամիության կողմից կասեցվել է ֆինանսական «Հորիզոն-2020» ներդրումային ծրագիրը, որի համար 2014-2020 թվականներին պլանավորվում էր ծախսել 80 մլն եվրո: Ծրագրի նախապատրաստական աշխատանքներում պետք է մասնակցություն ունենար 8 հազար մարդ:

Բացի այդ, Շվեյցարիային մերժել են նաեւ մասնակցել ուսանողների համար նախատեսված «Էրասմուս» ծրագրին: 2011-2012 թվականներին ավելի քան 2600 ուսանող Շվեյցարիայից հնարավորություն էր ունեցել ուսուցում ստանալու Եվրամիության անդամ երկրիների մի շարք համալսարաններում: Փոխանցում է Lenta.ru-ն:

Հիշեցնենք, որ Շվեյցարիան չի հանդիսանում Եվրամիության անդամ երկիր, սակայն ընդգրկված է «շենգենյան» տնտեսական գոտում: Բեռնի եւ Բրյուսելի միջեւ կնքված համաձայնագիրը շվեյցարացիներին Եվրամիությունում ազատ տեղաշարժի եւ առեւտրի հնարավորություն էր տալիս: 

Նախորդ հոդվածը‘Ծխողների 10 ամենատարածված արդարացումները’
Հաջորդ հոդվածը‘Լատվիական դասագրքում՝ Լեռնային Ղարաբաղը անկախ պետություն է’