‘ԵՄ-ն սպառնում է դադարեցնել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի շուրջ բանակցությունները ‘

775

Եվրամիությունը քննարկում է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի փոփոխությունների հարցով բանակցությունները դադարեցնելու հնարավորությունը, այսօր հաղորդել է Reuters գործակալությունը:

Ռուսաստանի նկատմամբ հնարավոր պատժամիջոցների հարցը քննարկվել է երկուշաբթի՝ մարտի 3-ին, Եվրամիության երկրների արտաքին գործոց նախարարների հանդիպման ընթացքում: «Եթե Ռուսաստանի կողմից քայլեր չձեռնարկվեն՝ լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, ապա ԵՄ-ն պետք է որոշում կայացնի ԵՄ-ի և Ռուսաստանի երկկողմ հարաբերությունների վերաբերյալ»,- ասվում է հանդիպման արդյունքում հրապարակված հայտարարության մեջ:

Պատժամիջոցների վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել հինգշաբթի՝ մարտի 6-ին, Եվրամիության արտահերթ գագաթնաժողովում, որը նվիրված է լինելու Ուկրաիանայում ստեղծված իրավիճակին: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը:

Ինչպես հաղորդում է France-Presse գործակալությունը, այսօր՝ մարտի 4-ին, ԵՄ պաշտոնական ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հանդիպելու է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, իսկ մարտի 5-ին  մեկնելու է Կիև, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ Հայաստանի դեսպանը Լիբանանի վարչապետի հետ քննարկել է համագործակցության հարցեր’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի պարալիմպիկ պատվիրակությունը մեկնել է Սոչի’