‘ Հայաստանի դեսպանը Լիբանանի վարչապետի հետ քննարկել է համագործակցության հարցեր’

847

Մարտի 3-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպում է ունեցել Լիբանանի վարչապետ Թամամ Սալամի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-լիբանանյան երկկողմ բարեկամական հարաբերությունների օրակարգի հարցերը, համագործակցության ընդլայնման հեռանկարները, մասնավորապես` առևտրատնտեսական և զբոսաշրջության ոլորտներում: Երկուստեք բարձր գնահատելով երկու երկրների քաղաքական հարաբերությունների ներկա մակարդակը՝ դեսպան Քոչարյանը և Լիբանանի վարչապետը կարևորել են բարձրաստիճան պատվիրակությունների փոխայցելությունների շարունակականությունը,  գործարար հանդիպումների և համաժողովների անցկացումը: Կողմերն ընդգծել են լիբանանահայ համայնքի կառուցողական դերակատարությունը Լիբանանի զարգացման գործում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Լիբանանի ներքաղաքական իրավիճակին:

Նախորդ հոդվածը‘Համացանցային հույզեր դի Կապրիոյի՝ «Օսկար» չստանալու կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ-ն սպառնում է դադարեցնել Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի շուրջ բանակցությունները ‘