‘Եռաբլուրում երթ անցկացվեց՝ ի հիշատակ Գուրգեն Մարգարյանի (ֆոտոռեպորտաժ)’

469

Քիչ առաջ Եռաբլուրում մեկնարկեց ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնած երթը՝ ի հիշատակ Գուրգեն Մարգարյանի: Այսօր ադրբեջանցի Ռաֆիլ Սաֆարովի կողմից սպանված Գուրգեն Մարգարյանը կդառնար 34 տարեկան:

Երթը մեկնարկեց Եռաբլուրի ներքևի հատվածից, այնուհետև մասնակիցները շարժվեցին դեպի Եռաբլուրի եկեղեցի: Ելույթ ունեցան Երևանի Գուրգեն Մարգարյանի անվան թիվ 94 ավագ դպրոցի աշակերտները:

«Գուրգեն Մարգարյանի դեպքը հաստատում է, որ բանակն է մեր պետության, մեր ինքնիշխանության, մեր ժողովրդի անվտանգության միակ երաշխիքը»,- իր ելույթում ասաց ԵՊՀ «Երիտասարդ համալսարանականների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Մելքոնյանը:

«Գուրգեն Մարգարյան» հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Քոչոյանը iLur.am-ին փոխանցեց, որ միջոցառմանը մասնակցում են շուրջ 6 ուսումնական հաստատություններ:

Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցի աշակերտներից Մարիամ Ալեքսանյանը iLur.am-ին ասաց, որ Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրը եկել են իրենց հարգանքի տուրքը մատուցելու Մարգարյանի հիշատակին:

«Մենք հարգում ենք մեր հայ սպաներին ու մեր կոչն ենք անում ադրբեջանցիներիրն, որ նրանք ոճրագործին արժանի պատիժ տան»,- ասաց նա:

Միջոցառման ավարտին մասնակիցները ծաղիկներ դրեցին Գուրգեն Մարգարյանի շիրմին:

 

\"\"

\"\"

\"\"

\"\"

Նախորդ հոդվածը‘Ինչպես տապալվեց «Ահարոն» պլանը ‘
Հաջորդ հոդվածը‘Բախում՝ Սիրիական բանակի կենտրոնական շտաբի շենքում’