‘«Ես երազում եմ». 50 տարի առաջ Մարտին Լյութեր Քինգն արտասանեց իր հռչակավոր ճառը (տեսանյութ)’

1042

Հիմա ժամանակը չէ՝  բավարարվել հանգստացնող միջոցներով կամ ընդունել աստիճանական որոշումների թմրեցնող դեղը: Ժամանակն է դուրս գալ սեգրեգացիայի մթին հարթավայրից եւ կանգնել ռասայական արդարության արեւով ողողված ճանապարհի վրա:   

… եւ, անկախ բոլոր դժվարություններից ու հիասթափություններից, ես երազում եմ:
Ես երազում եմ, որ կգա օրը եւ մեր ազգը կհառնի եւ կընկալի իր կարգախոսի իրական իմասը՝ «ակնհայտ է, որ բոլոր մարդիկ հավասար են»: Ես երազում եմ, որ Ջորջիայի կարմիր բլուրների վրա կգա այն օրը, երբ նախկին ստրուկների եւ նախկին ստրկատերերի որդիները եղբայրության մեկ սեղանի շուրջը կնստեն…»:

Ուղիղ 50 տարի առաջ, այս օրը ամերիկյան սեւամորթների իրավունքների պաշտպանության շարժման առաջնորդ Մարտին Լյութեր Քինգը Վաշինգթոնում արտասանեց իր հռչակավոր ճառը, որում նա ներկայացրել է ամերիկյան ապագա հասարակության իր տեսլականը: Քինգն այս ճառը արտասանել է նախագահ Լինքոլնի հուշարձանի աստիճանահարթակի մոտ:

Հայաստանցի իրավապաշտպաններն այս տարեդարձի առիթով «Ազատություն» ռադիոկայանի պատրաստած տեսանյութում ներկայացրել են իրենց երազանքը, ապագա հայ հասարակության իրենց պատկերացումը: 

Նախորդ հոդվածը‘Սեյրան Օհանյան. Հակոբ Ինջիղուլյանը կշարունակի ծառայել ՀՀ Զինված ուժերում’
Հաջորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիան Սիրիայի դեմ հարձակում թույլատրող բանաձեւ է նախապատրաստել’