‘Մեծ Բրիտանիան Սիրիայի դեմ հարձակում թույլատրող բանաձեւ է նախապատրաստել’

842

Մեծ Բրիտանիան պատրաստել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւի նախագիծ, որով դատապարտվում է Սիրիայի իշխանությունների կողմից քիմիական զենքի կիրառումը: Բանաձեւը թույլատրում է Սիրիայում խաղաղ բնակչության պաշտպանության համար միջոցներ ձեռնարկել: Այս մասին հայտարարել է Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը՝ Twitter-ի իր միկրոբլոգում, տեղեկացնում է BBC-ն:

Նախագիծը ԱԽ հինգ մշտական անդամների քննարկմանը կներկայացվի այսօր: Քեմերոնը վերջին օրերին երկու անգամ քննարկել է սիրիական ճգնաժամը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ միասին: Նա նշել է, որ աշխարհը չի կարող «պարապ կանգնած մնալ» այն ժամանակ, երբ Սիրիայի կառավարությունը քիմիական զենք է կիրառում:

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ժամանակ տալ ՄԱԿ-ի փորձագետներին՝ պատասխան միջոցառումներ ձեռնարկելուց առաջ հետաքննելու քիմիական հարձակման մանրամասները:

Սիրիայի իշխանությունները, մինչդեռ, պնդում են, որ քիմիական զենքը կիրառել են ընդդիմադիր խմբավորումները:

 

Նախորդ հոդվածը‘«Ես երազում եմ». 50 տարի առաջ Մարտին Լյութեր Քինգն արտասանեց իր հռչակավոր ճառը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Չեխիա-Հայաստան հանդիպման տոմսերի վաճառքը հայ երկրպագուների համար՝ սեպտեմբերի 2-ից’