‘Եվգենի Լովչեւ. Մովսիսյանին «սպասարկել» է պետք’

936

Ֆուտբոլային հայտնի փորձագետ Եվգենի Լովչևը խոսել է այն մասին, թե ինչու «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը «Ռոստովի» հետ խաղում թիմի մեկնարկային կազմում չէր:

«Այժմ Մովսիսյանը չի հայտնվում մեկնարկային կազմում, և ես մի քանի տեսակետ ունեմ այդ մասին: Նրա խաղում ոչ մի ճգնաժամ էլ չեմ նկատում: Նա անում է այն ամենը, ինչ «Կրասնոդարում», ավելի ճիշտ կլինի ասել, որ փորձում է անել: Սակայն նրան «սպասարկել» է պետք: Նա Վագները չէ, որ ամեն ինչ անում է միայնակ: Երբ թիմի խաղը չի ստացվում, Մովսիսյանին շատ դժվար է դրսևորել իր լավագույն որակները: Սա թեթև ատլետիկա կամ բոուլինգ չէ, այստեղ հարձակվողին պետք է փոխանցում կատարել:
Փոխանցում կատարող ֆուտբոլիստ կարող է լինել Խուրադոն: Սակայն Կիսենկովի կոպիտ խախտումից հետո նա վնասվածք ստացավ: Վերադառնալով Մովսիսյանին` Կարպինը, գուցե, պետք է հեշտացի թիմի խաղաոճն այսպիսի հանդիպումների ժամանակ: Չի հաջողվում կազմակերպել գրոհներ, անհրաժեշտ հեռահար փոխանցումներ կատարել Մովսիսյանին: Սա այն դեպքն է, երբ «հարվածիր առաջ և խաղը կստացվի» սկզբունքը կարող է օգնել», – Լովչևի խոսքն է մեջբերում SportArmenia.com-ը:

Նախորդ հոդվածը‘«Երկաթե տիկնոջ» միակ այցը Հայաստան (Լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Ո՞ւմ որոշումն էր` Տարոնի՞, Նեմեցի՞, թե՞ Մհերի’