‘Ո՞ւմ որոշումն էր` Տարոնի՞, Նեմեցի՞, թե՞ Մհերի’

1589

Արմեն Աշոտյանը շարունակում է  ֆեյսբուքյան ծառայություններ  մատուցել  իր տերերին: Ծառայությունների ցանկը և գները ներքին խոհանոցային հարց է: Ինձ քիչ է  հուզում:  Բայց քանի դեռ Հայաստանի Հանրապետության  Կրթության և գիտության նախարարը շարունակում է «կարմիրշոռտիկություններ» անել, ապա պետք է հակադարձել, իհարկե ոչ թե նրան` այլ նրա տերերին:

Առաջարկում եմ  ԿԳ նախարարին ՀՀԿ շտաբի նիստում հարց բարձրացնել. այն է, որքան էլ հարգարժան մարդ լինի, որքան էլ երկրի առաջ մեծ վաստակ ունեցած լինի Անդրանիկ Մարգարյանը, արդյո՞ք, ճիշտ է և բարոյական է, որ նրա շիրմաքարը իր ծավալներով և ճոխությամբ էապես տարբերվի, ասենք, Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Փարաջանովի,Մհեր Մկրտչյանի, Հրանտ Մաթևոսյանի, Սիլվա Կապուտիկյանի և այլ մեծագույն հայերի շիրմաքարերից: Արդյո՞ք, սա համեստության , զսպվածության նշան է:

Իրո՞ք, սիրելի, Տարոն, դու համարում ես, որ Ա. Մարգարյանն ավելի մեծ վաստակ ունի հայ ժողովրդի առաջ, քան վերը թվարկած եւ այնտեղ ամփոփված մեր մյուս մեծերը:

Արդյո՞ք, նման ծավալի և ոճի շիրմաքար դնելիս ժամանակին հարցրել են քեզ, սիրելի, Տարոն` որպես չափահաս զավակ և Ավանի թաղապետ: Թե դու կրկին ենթարկվել ես քո վերադասների` Նեմեցի և Մերիի որոշումներին:

Մարկ Ավետյանի ֆեյսբուքյան էջից

https://www.facebook.com/photo.php?fbid=147252208783723&set=a.147252242117053.1073741826.100004968340406&type=1&theater

Նախորդ հոդվածը‘Եվգենի Լովչեւ. Մովսիսյանին «սպասարկել» է պետք’
Հաջորդ հոդվածը‘Օրվա բոցը. ՀՀԿ-ն ընդդեմ ընտրակաշառքի ‘