Եվրագավաթներից ամենաշատ եկամուտ ստացած ակումբները

230

Անցած եվրագավաթային մրցաշրջանում ՈւԵՖԱ-ից ամենամեծ գումարը ստացել է Չեմպիոնների լիգայի հաղթող Մադրիդի «Ռեալը»՝ 133,7 միլիոն եվրո, հաղորդում է ESPN-ը։

Այդ ցուցանիշով հաջորդ տեղերում են անգլիական «Լիվերպուլը» (120 միլիոն եվրո) եւ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» (110 միլիոն եվրո)։ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ստացել է 109 միլիոն եվրո, Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն՝ 92 միլիոն եվրո։

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մասնակիցները ստացել են միջինը 61,8 միլիոն եվրո։

Եվրոպայի լիգայի հաղթող Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» ստացել է 38 միլիոն եվրո։

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արգելքը չհաղթահարած եւ Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչում «Այնտրախտին» պարտված «Բարսելոնան» եվրագավաթային մրցաշրջանում վաստակել է 64,6 միլիոն եվրո։

Կոնֆերենցիաների լիգայի հաղթող «Ռոման» ստացել է 19,2 միլիոն եվրո։

Նախորդ հոդվածըԼեւանդովսկի․ «Մանչեսթեր Սիթիի» եւ «Բավարիայի» հնարավորությունները գնահատում եմ հավասար
Հաջորդ հոդվածըՊենտագոնը սկսել է հետաքննել Ուկրաինայի ծրագրված հարձակման մասին արտահոսքը