Լեւանդովսկի․ «Մանչեսթեր Սիթիի» եւ «Բավարիայի» հնարավորությունները գնահատում եմ հավասար

476

«Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին գնահատել է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» հնարավորությունները Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում։

Լեւանդովսկին «Բավարիայում» հանդես է եկել նաեւ կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի ղեկավարությամբ, որն այժմ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչն է։

«Շատ հետաքրքիր դիմակայություն կլինի իմ նախկին թիմի եւ նախկին գլխավոր մարզիչի ղեկավարած թիմի միջեւ։ Ամեն ինչ կախված կլինի թիմերի, խաղացողների տվյալ օրվա մարզավիճակից եւ հոգեբանական վիճակից։ Հնարավորությունները գնահատում եմ հավասար»,- Լեւանդովսկու խոսքը մեջբերում է Bayern&Germany-ն։

«Բավարիա» — «Մանչեսթեր Սիթի» առաջին խաղը տեղի կունենա ապրիլի 11-ին Մյունխենում, պատասխան հանդիպումն Անգլիայում ապրիլի 19-ին է։

Նախորդ հոդվածըՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը 97-րդն է
Հաջորդ հոդվածըԵվրագավաթներից ամենաշատ եկամուտ ստացած ակումբները