Եվրահանձնակատարը օդային տագնապի պատճառով իջել է ապաստարան

354
Transfert of chairmanship between Azerbaijan and Belgium. Passation de pouvoirs entre l'Azerbaïdjan et la Belgique.

Իրավաբանական հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը, որը Կիևում է, տեղեկացրել է, որ ստիպված է եղել իջնել ապաստարան օդային տագնապի պատճառով։

«Այսօր առավոտյան ժամը վեցին օդային տագնապ հնչեց, այնուհետև, ժամը ութին առաջին պայթյունները լսվեցին, մեզ խնդրեցին հյուրանոցի անձնակազմի և այլ կենվորների հետ միասին իջնել ստորգետնյա ապաստարանը»,- գրել է նա Twitter-ում։

Ուկրաինական ԶԼՄ-ները, իշխանությունները և ականատեսները հաղորդում են պայթյունների մասին Կիևում, Ժիտոմիրի և Կիևի մարզերում, Խարկովում, Դնեպրոպետրովսկում, Լվովում, Իվանովո-Ֆրանկովսկում։ Կիևի մետրոպոլիտենը դադարեցրել է երթևեկությունը, կայարանները ծառայում են որպես ապաստարաններ։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըԿիևի կենտրոնում պայթյուններ են տեղի ունեցել
Հաջորդ հոդվածըՀՀ Առաջին նախագահը հանդիպել է Արա Գոչունյանին