Կիևի կենտրոնում պայթյուններ են տեղի ունեցել

321

Կիևի կենտրոնում առավոտյան երեք պայթյուն է տեղի ունեցել, ТАСС-ին հաղորդել են ականատեսները։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեղեկացրել է ամբողջ երկրում օդային տագնապի մասին։

«Օդային տագնապը չի դադարում ամբողջ Ուկրաինայում։ Հրթիռներ են պայթել։ Ցավոք՝ կան զոհեր և վիրավորներ»,- իր Telegram-ալիքում երկուշաբթի գրել է Զելենսկին և հորդորել դուրս չգալ ապաստարաններից։

Ըստ ՆԳ նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոյի՝ առավոտյան հրթիռակոծության հետևանքով զոհվել է հինգ խաղաղ բնակիչ, ևս 12 հոգի վիրավորվել են։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲելառուսում հայտարարել են սահմանամերձ կամուրջները պայթեցնելու մասին
Հաջորդ հոդվածըԵվրահանձնակատարը օդային տագնապի պատճառով իջել է ապաստարան