‘Եվրահանձնակատար. Միգրացիոն ճգնաժամը կարող է վերածվել մարդասիրական աղետի’

978

Եվրոպա ժամանող ներգաղթյալների հետ կապված ճգնաժամը կարող է վերաճել հումանիտար աղետի, հայտարարել է Եվրամիության միգրացիայի և քաղաքացիության հարցերով հանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը:

«Ճգնաժամը կարող է վերածվել մարդասիրական աղետի: Մենք կշարունակենք աշխատել անցյալ շաբաթ արձանագրված առաջընթացի ուղղությամբ: Մենք պետք է ջանանք ավելին անել տեղերում: Եթե ուզում ենք փակել ներգաղթի անօրինական և մահաբեր ետնամուտքը, ապա պետք է օրինական պատուհան բացենք, հակառակ դեպքում գաղթականներն այլ ուղիներ կփնտրեն»,- ասել է Ավրամոպուլոսը միգրացիայի հարցերով ԵՄ նախարարների հետ հանդիպումից առաջ:

Բրյուսելում  այսօր տեղի է ունենում Եվրամիության անդամ-երկրների ներքին գործերի նախարարների նստաշրջանը, որի օրակարգում միգրացիոն ճգնաժամի կարգավորման, մասնավորապես՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի՝ միգրանտներին ԵՄ երկրների վրա բաշխելու առաջարկը քննարկելու հարցն է: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘«Մահվան քարավանի» նախկին հրամանատարը մեռել է «վախկոտի պես»’
Հաջորդ հոդվածը‘Լրագրողների վրա հարձակումն ընդամենը «խուլիգանությո՞ւն» է’