‘Լրագրողների վրա հարձակումն ընդամենը «խուլիգանությո՞ւն» է’

1262

Լրագրողների վրա հարձակումն ընդամենը «խուլիգանությո՞ւն» է

Չորեքշաբթի օրը Ինգուշեթիայի և Չեչնիայի սահմանին անհայտ անձինք հարձակվել են «Խոշտանգումների կանխման կոմիտեի» իրավապաշտպաններին և մի խումբ լրագրողների տեղափոխող միկրոավտոբուսի վրա: Նրանց ստիպել են դուրս գալ մեքենայից, ծեծի են ենթարկել, ոմանց նույնիսկ թալանել են, ապա այրել են միկրոավտոբուսը՝ ուղևորների բոլոր իրերով հանդերձ:

Տուժածների թվում եղել են նաև արտասահմանցի լրագրողներ, որոնք իրավապաշտպանների հրավերով պրես-տուր էին իրականացնում Չեչնիայի և Ինգուշեթիայի տարածքում:

Լրագրողների խոսքով՝ հարձակվողներն առնվազն 20 հոգի էին, բոլորը դիմակավորված: Նրանք ավտոբուսի ուղևորներին ահաբեկիչներ են անվանել:

Չորեքշաբթի ինգուշական Կարաբուլակ քաղաքում նաև հարձակում են գործել «Խոշտանգումների կանխման կոմիտե» իրավապաշտպան կազմակերպության գրասենյակի վրա:

Ինգուշեթիայում քրեական գործ է հարուցվել միկրոավտոբուսի վրա հարձակման փաստով:  Ինչպես հաղորդել են հանրապետության ՆԳՆ-ից, գործը քննվում է «խուլիգանություն» և «ունեցվածքի չարամիտ ոչնչացում» հոդվածներով:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Եվրահանձնակատար. Միգրացիոն ճգնաժամը կարող է վերածվել մարդասիրական աղետի’
Հաջորդ հոդվածը‘Նախագահ Տեր-Պետրոսյանի հանդիպումը ընդդիմության հետ’