‘«Եվրամայդանի» ակտիվիստներին փողոցներից առեւանգելով՝ տարել են անհայտ ուղղությամբ’

999

Վերջերս «Եվրամայդանից» առեւանգված ակտիվիստ Յուրի Վերբիցկիի մարմինը հայտնաբերվել է Բորիսպոլյան անտառում, որտեղ նրան տանջամահ էին արել: Այս մասին Украинская правда-ին հայտնել է մահացած ակտիվիստի զարմուհին:

Վերբիցկու հետ միասին առեւանգվել էր նաեւ հասարակական գործիչ Իգոր Լուցենկոն, ում հաջողվել էր  փրկվել եւ տուն վերադառնալ:

Երկու ակտիվիստների անհետանալու մասին հայտնի էր դարձել հունվարի 21-ին: Նրանց փախցրել էին հիվանդանոցից, որտեղից էլ տեղափոխել էին Կիեւի մոտակայքում գտնվող անտառ:

«Մեզ այնտեղ պահեցին բավական երկար ժամանակ, այնուհետեւ տարան մի երկաթե ավտոտնակ՝ պահելով տարբեր խցիկներում, ինչից հետո ես այլևս չտեսա Վերբիցկուն: Ավտոտնակում մենք անցկացրինք 10-11 ժամ: Այդ ընթացքում ես  հասցրի հասկանալ, որ առեւանգիչները ոչ թե վարձու աշխատողներ են, այլ զուտ գաղափարական մարդիկ»,- իր ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է Իգոր Լուցենկոն՝ հավելելով, որ ավտոտնակում պահելուց հետո նրան կրկին տարել են անտառ եւ գլուխը տոպրակով փաթաթած՝ դեմ տվել սուճու ծառին՝ ստիպելով ծնկաչոք աղոթել: Միայն առեւանգիչների հեռանալուց հետո է Լուցենկոն կարողացել համարյա սողալով դուրս գալ անտառից:

Ավելի վաղ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ անցած գիշեր Կիեւի փողոցներից առեւանգվել էր ավելի քան 50 մարդ: Ըստ ականատեսների՝ նրանց  դաժանորեն ծեծելով տարել են անհայտ ուղղությամբ: Հայտնում է newsru.com-ը:

Նախորդ հոդվածը‘Աշակերտները ակցիա են անցկացրել 1,5 տարի նստացույց անող կնոջ համար’
Հաջորդ հոդվածը‘Եվրամայդանը առաջնո՞րդ է փնտրում’