‘Աշակերտները ակցիա են անցկացրել 1,5 տարի նստացույց անող կնոջ համար’

2001

Այսօր «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշակերտներն ակցիա են անցկացրել նախագահական նստավայրի դիմաց ավելի քան 1.5 տարի նստացույց անցկացնող քաղաքացի Էմմա Սահակյանին պաշտպանելու համար:

Epress.am-ի փոխանցմամբ, աշակերտները կարմիր սլաքներով պաստառներով շրջապատել էին Սահակյանին՝ ցանկանալով հանրության և պաշտոնյաների ուշադրությունը հրավիրել, ինչպես իրենք են նշել, մարդու իրավունքների խախտման այս մասնավոր դեպքի վրա:

Սահակյանը նախագահական նստավայրի մոտ նստացույց է անցկացնում 2012 թվականի հունիսից, պնդելով, որ չորս տարի առաջ քրոջ դուստրն իրեն զրկել է բնակարանից: Երեք տարի կինը դիմել է դատարաններ, սակայն վեճը չի շահել, քանի որ քրոջ դուստրը, Սահակյանի խոսքով, կեղծ փաստաթղթեր ուներ:

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ առաքելությունը կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չի արձանագրել’
Հաջորդ հոդվածը‘«Եվրամայդանի» ակտիվիստներին փողոցներից առեւանգելով՝ տարել են անհայտ ուղղությամբ’