‘Եվրամիությունը պատրաստ է աջակցել Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին’

887

Եվրամիությունը պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, մարտի 11-ին լրագրողներին այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար, դեսպան Մալենա Մարդը:

Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացը վարում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Սակայն, ինչպես հայտարարել է ԵՄ, մենք պատրաստ ենք դրան աջակցել և ցանկանում ենք հնարավորինս օգնել գործընթացի առաջխաղացմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում», — հայտարարել է դեսպանը:

 

Նախորդ հոդվածը‘Սպանված զինծառայողի հարազատներին հայհոյած փաստաբանը պահաջում է դատավորի ինքնաբացարկը ‘
Հաջորդ հոդվածը‘Փորձագետ. Ուկրաինայի ճգնաժամն, անկասկած, հզոր հարված կհասցնի ԱՊՀ-ին’