‘Եվրասիական միության երկրների նախագահների հանդիպում՝ առանց Սերժ Սարգսյանի ‘

2231

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Ղազախստանի իր պաշտոնակից Նուրսուլթան Նազարբաեւի հրավերով կժամանի Աստանա՝ մասնակցելու Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպմանը, տեղեկացնում է Կրեմլի կայքը:

Կողմերը մտադիր են քննարկել երեք երկրների առեւտրա-տնտեսական համագործակցության, ինչպես նաեւ եվրասիական ինտեգրացիոն գործընթացների վիճակն ու զարգացման հեռանկարները առկա միտումների պայմաններում: Ենթադրվում է, որ կողմերը նաեւ միջազգային օրակարգի այլ հարցերի կանդրադառնան, մասնավորապես՝ Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին:
Ուշագրավ է, որ ԵԱՏՄ լիիրավ անդամ Հայաստանը նախագահների մակարդակով հանդիպմանը հրավիրված չէ: 

Նախորդ հոդվածը‘Գոհար Սիմոնյան. Էդ ու՞ր՝ «ինստիտուցիոնալ խաղալով»…’
Հաջորդ հոդվածը‘Ավագ քննիչը կաշառք է պահանջել՝ թմրամիջոցներ գործածելու համար քրեական հետապնդում չիրականացնելու պատրվակով’