‘Եվրոպայի առաջնության ընտրական փուլի վիճակահանություն. Հայաստանն ընդգրկվեց 10-րդ խմբում’

793

Այսօր առավոտյան ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում՝ շվեյցարական Նիոն քաղաքում, տեղի ունեցավ մինչև 21 տարեկանների Եվրոպայի 2015թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Վիճակահանության արդյունքում ՈՒԵՖԱ-ի անդամ 52 երկրների հավաքականները բաժանվեցին 10 խմբերի:

Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականն ընդգրկվեց 10-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ֆրանսիայի, Բելառուսի, Իսլանդիայի և Ղազախստանի հավաքականները: Ընտրական փուլի խմբային մրցաշարի հանդիպումների ժամկետները կհաստատվեն ավելի ուշ, հայտնում է ՀՖՖ մամլո ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Forbes. Ռուսաստանի անշարժ գույքի «արքաներ». Սամվել Կարապետյանը անշարժ գույքի վարձակալությունից ստացել է 720 մլն դոլար’
Հաջորդ հոդվածը‘Սերբիայի վարչապետին ապշեցրել է առանց ներքնազգեստի հեռուստահաղորդավարուհին (տեսանյութ)’