‘
Փետրվարի 26-ին, Նյոնում տեղակայված ՈւԵՖԱ-ի գրասենյակում կայացել է Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը: Վիճակահանության արդյունքում 1/4 եզրափակչի համար պայքարելու են հետևյալ զույգերը.
- «Շախտյոր» (Ուկրաինա) — «Անդերլեխտ» (Բելգիա)
- «Բազել» (Շվեյցարիա) — «Սևիլյա» (Իսպանիա)
- «Վիլյառեալ» (Իսպանիա) — «Բայեր» (Գերմանիա)
- «Ատլետիկ» (Իսպանիա) — «Վալենսիա» (Իսպանիա)
- «Լիվերպուլ» (Անգլիա) — «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)
- «Սպարտա» (Չեխիա) — «Լացիո» (Իտալիա)
- «Բորուսսիա Դորտմունդ» (Գերմանիա) — «Տոտենհեմ» (Անգլիա)
- «Ֆեներբախչե» (Թուրքիա) — «Բրագա» (Պորտուգալիա)
Հավելենք, որ առաջին խաղերը կայանալու են մարտի 10-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մարտի 17-ին:
‘