‘Եվրոպայի լիգա. Ֆերնանդո Տորեսը զարմացրեց’

1059

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Լոնդնում «Չելսին» սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասավ Կազանի «Ռուբինի» նկատմամբ:

«Չելսիի» կազմում զարմացրեց Ֆերնանդո Տորեսը: Այն առումով, որ փայլուն հանդիպում անցկացրեց եւ հիշեցրեց իր լավագույն ժամանակները: Տորեսին ամեն ինչ հաջողվեց. հիանալի հնարքներ, փոխանցումներ, ճեղքումներ,  անսպասելի որոշումներ, «ռաբոնա» եւ որպես արդյունք, նաեւ երկու գոլ:

Եթե Տորեսը շարունակի այսպես խաղալ, ապա Վիսենտե Դել Բոսկեն անկասկած նորից հավաքական կհրավիրի նրան:

Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 11-ին:

Եվրոպայի լիգա. 1/4 եզրափակիչ, առաջին հանդիպումներ 

«Չելսի» (Անգլիա) — «Ռուբին» (Ռուսաստան) – 3:1

Ֆերնանդո Տորես, 16, 70, Վիկտոր Մոզես, 32 – Բիբրաս Նատխո, 41 (11մ.)

 

Նախորդ հոդվածը‘Facebook-ը ներկայացրել է նոր « Home» հավելվածը’
Հաջորդ հոդվածը‘Հրազդանում նրբերշիկից 3 մարդ է թունավորվել’