‘Facebook-ը ներկայացրել է նոր « Home» հավելվածը’

1127

Facebook ընկերությունն ապրիլի 4-ին Մենլո Պարկում (Կալիֆոռնիայի նահանգ) ներկայացրել է հավելված սմարթֆոնների համար, որն ստացել է Home անվանումը: Այն պարունակում է հաղորդագրությունների փոխանակման և ընկերների նկարների դիտման սկզբունքորեն նոր գործառույթներ: Ներբեռնման համար նորույթը, որն աշխատում է Google-ի Android գործառնական համակարգում, մատչելի կլինի ապրիլի 12-ից Google Play Store-ում:      

«Մենք խոսում ենք սմարթֆոնի մասին, բայց չենք պատրաստվում ստեղծել մեր սեփականը,- հայտարարել է կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը՝ ելույթ ունենալով մամուլի ասուլիսում: Մենք շատ ավելի կարևոր բան ենք ներկայացնում մեր օգտատերերի համար»:  

«Այսուհետև Facebook-ը դառնում է առավելագույնս անձնավորված: Ընկերների, իրադարձությունների մասին ամբողջ տեղեկատվութունը հայտնվում է տնային էկրանին, թերթման միջոցով կարելի է տարվել զրույցով, տալ մեկնաբանություններ, լուսանկարների վրա արված երկու քլիքով նշել դուր եկած նկարը»,- հավելել է Ցուկերբերգը:

Նախորդ հոդվածը‘Բան Կի-մուն. Հազար օր` կատարելու Հազարամյակի խոստումը’
Հաջորդ հոդվածը‘Եվրոպայի լիգա. Ֆերնանդո Տորեսը զարմացրեց’