Եվրոպայում Մալթան առաջինն է, որ օրինականացրել է անձնական օգտագործման մարիխուանան

425

Եվրոպական երկրներից Մալթան առաջինն է, որ օրինականացրել է անձնական օգտագործման նպատակով մարիխուանա ծխելը և աճեցնելը։ Սակայան հրապարակավ կամ երեխաների ներկայությամբ ծխելու համար մեծ տուգանքներ են սահմանվում՝ 300-500 եվրո։

Երեքշաբթի Մալթայի խորհրդարանը, 36 «կողմ» ձայնով՝ 27-ի դիմաց, օրենք է ընդունել, ըստ որի՝ չափահաս մալթացիները կարող են մինչև յոթ գրամ կանեփ ունենալ և իրենց տանն աճեցնել առնվազն չորս ցողուն բույս։

Բացի այդ, օրենքը թույլ է տալիս ստեղծել ընկերություններ՝ մինչև 500 անդամ ունեցող հասարակական կազմակերպություններ, որոնք կարող են կանեփ աճեցնել իրենց կազմակերպության անդամների համար։

«Մենք մարդկանց համոզում ենք կանեփ չծխել, բայց, միևնույն ժամանակ, ծխողներին հանցագործ չենք համարի։ Թմրանյութերի վաճառքը մնում է օրենքից դուրս,- խորհրդարանում բանավեճերի ժամանակ հայտարարել է երկրի վարչապետ Ռոբերտ Աբելան։- Այս օրենքի նպատակն է լուծել խնդիրը և կարգավորել այդ սեկտորը, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն կանեփ փնտրել սև շուկայում»։

Մարիխուանայի օրինականացումը կատաղի քննադատության են ենթարկել Մալթայի խորհրդարանի աջակենտրոն ընդդիմությունը, բժիշկների միությունը և եկեղեցին։ Սակայն կառավարությունը չի համաձայնել նրանց հայտարարություններին, թե նոր օրենքի պատճառով Մալթայում կաճի թմրամոլների թիվը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿորոնավիրուս․ «Օմիկրոնը» կարող է շրջանցել իմունային պաշտպանությունը
Հաջորդ հոդվածըԶելիմխան Խանգոշվիլիի սպանությունը․ մարդասպանը դատապարտվել է ցմահ ազատազրկման