Կորոնավիրուս․ «Օմիկրոնը» կարող է շրջանցել իմունային պաշտպանությունը

444

«Օմիկրոնի» վերաբերյալ գրախոսության ենթարկված  առաջին հետազոտություններից մեկը, որը հրապարակվել է երեքշաբթի, հիմքեր է տալիս ենթադրելու, որ կովիդով հիվանդացածները և պատվաստվածներն ավելի լավ են պաշտպանված վարակի այդ տարբերակից։

Այնուամենայնիվ, վիրուսի լաբորատոր նմուշները, որոնք քննության են ենթարկվել այդ աշխատանքում, ցույց են տալիս, որ «Օմիկրոնն» իսկապես գերազանցում է մյուս բոլոր տարբերակներին՝ նախորդ վարակից կամ պատվաստումից ձեռք բերված իմունային պաշտպանությունը շրջանցելու հարցում։

Emerging Microbes & Infection ամսագրում հրապարակված տվյալները նույնպես թույլ են տալիս ենթադրել, որ թեպետ երրորդ ներարկումը կարող է էապես բարձրացնել իմունիտետը, սակայն այն լրիվ չի պաշտպանում «Օմիկրոնից»։

Գիտնականները համարում են, որ այս արդյունքները նախնական են, և վիրուսի նոր տարբերակի նկատմամբ իմունային պաշտպանությունը հասկանալու համար դեռ լրացուցիչ հետազոտություններ են հարկավոր։

Մինչդեռ հարավաֆրիկացի գիտնականները պնդում են, որ առայժմ ապացույցներ չկան, թե «Օմիկրոնը» նույնքան վտանգավոր է, որքան կորոնավիրուսի նախորդ ալիքները։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՆժդեհ Հովսեփյան․ Ժիրայր Լիպարիտյանն իմ ճանաչած ամենապարկեշտ ու քաղաքավարի մարդկանցից մեկն է
Հաջորդ հոդվածըԵվրոպայում Մալթան առաջինն է, որ օրինականացրել է անձնական օգտագործման մարիխուանան