‘Եվրոպան հրաժարվում է հզոր փոշեկուլներից’

1171

Եվրամիությունը արգելել է 1600 վատտից հզոր փոշեծծիչների արտադրությունը եւ վաճառքը, տեղեկացնում է The Telegtaph-ը: Եվրահանձնաժողովը համապատասխան որոշում է կայացրել՝ էլեկտրաէներգիայի սպառման ծավալը նվազեցնելու նպատակով: Եվրաչինովնիկները կարծում են,  որ փոշեծծիչի «աշխատունակությունը» հզորությունից կախված չէ: 

Սպառողները, կարծես թե այս որոշման հետ համաձայն չեն եւ ակտիվորեն հզոր փոշեկուլներ են գնում:

Մասնավորապես, Tesco մանրածախ ցանցը հայտնել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքոըմ 44 տոկոսով ավելի փոշեկուլ է վաճառել: Ընդ որում, ամենից շատ վաճառվածները 2300 վատտանոց Hovver Breeze-ն է:

Հզոր փոշեծծիչներչի վաճառքի արգելքի մասին որոշումն ընդունվել էր դեռեւս 2013-ի հուլիսին, սակայն արտադրողներին 13 ամիս ժամանակ էր տրվել՝ արտադրությունը ավելի տնտեսող մոդելների վրա ուղղորդելու համար:

Սա նմանատիպ առաջին արշավը չէ: 2009-ն ԵՄ-ը հրաժարվել է ավանդական էլեկտրական լամպերից՝ հօգուտ տնտեսող լամպերի: Արդյունքում, էլեկտրականության տնտեսման ցուցանիշները ակնառու չեն, մինչդեռ նոր լամպերի գինը որոշ երկրներում բարձրացել է 4 անգամ:

 

Նախորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյան. Մեդվեդևը Հայաստան չի ժամանի’
Հաջորդ հոդվածը‘Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը’