‘Եվրոպան չի ընդունում Իրանի վերջնագիրը միջուկային գործարքի վերաբերյալ’

1468

Եվրոպական պետությունները հայտարարել են, որ հավատարիմ են Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանագրին, սակայն մերժում են Թեհրանի կողմից հնչող ցանկացած վերջնագիր:

Չորեքշաբթի Իրանը հայտարարել էր, որ դադարեցնում է միջուկային ծրագրի վերաբերյալ 2015 թ. կնքված պայմանագրի երկու պարտավորություններ՝ ի պատասխան ԱՄՆ-ի տնտեսական պատժամիջոցների, որոնք սահմանվել են անցյալ տարի:

Բացի այդ, երկրի նախագահ Հասան Ռոուհանին սպառնացել էր 60 օրից վերսկսել գերհարստացված ուրանի արտադրությունը, եթե երկիրը չպաշտպանեն պատժամիջոցների հետևանքներից:

Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան հայտարարել են, թե անհանգստացած են այդ քայլով:

Միջուկային գործարքի համաձայն՝ Իրանը համաձայնել էր մասամբ կասեցնել միջուկային ծրագիրը՝ պատժամիջոցները մեղմացնելու դիմաց: Սակայն մեկ տարի առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դուրս եկավ գործարքից՝ այն անվանելով «սարսափելի միակողմանի», և սկսեց վերականգնել պատժամիջոցները:

Փոխանցել է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘BBC-ի հաղորդավարին ազատել են աշխատանքից՝ արքայական նորածնի մասին twit-ի համար’
Հաջորդ հոդվածը‘Հոգևորականներին կպարտավորեցնեն հաղորդել բռնությունների դեպքերի մասին’