‘Եվրոպա լիգայում հաղթելու համար Սևիլիան կստանա նվազագույնը 21.5 մլն եվրո’

1606

Եվրոպա լիգայում հերթական հաղթանակը լուրջ ֆինանսական միջոցներ կբերի իսպանական «Սեւիլիային»,- տեղեկացնում է «AS»-ը:

Եզրափակչում հաղթելու համար անդալուսցիները կստանան 6.5 մլն եվրո: Բացի այդ, դա նշանակում է, որ Ունաի Էմերիի թիմը կմասնակցի ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթին, որտեղ կմրցի Չեմպիոնների լիգայի հաղթողի հետ: Դրա համար սեւիլիացիները կստանան 3 մլն եվրո:

Սակայն «Սեւիլիան» ամենախոշոր գումարը կստանա Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշարի խմբային փուլին մասնակցելու համար. նույնիսկ բոլոր խաղերում պարտվելու դեպքում իսպանական ակումբը կվաստակի 12 մլն եվրո:

 

Նախորդ հոդվածը‘Պիկե. ««Ռեալի» և «Բարսայի» տարբերությունը խաղացողների տաղանդն է»’
Հաջորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպը պարտվել է 6-ից 5 եզրափակիչներում’