‘ԵՎՐՈ 2016․ Խումբ D. Իսպանիա – Թուրքիա` 3-0․ Իսպանացիները դուրս են գալիս 1/8 եզրափակիչ (տեսանյութ)’

1352

Նիցայի «Ալյանց Ռիվերիա» մարզադաշտում կայացած հանդիպումն անցավ Վիսենտե դել Բոսկեի սաների մեծ առավելությամբ։ Առաջին խաղակեսում իսպանացիները Վոլկան Բաբաջանի դարպասի ուղղությամբ 10 հարված կատարեցին (ամբողջ խաղի ընթացքում՝ 18) և 2 գոլ խփեցին․ 34-րդ րոպեին Նոլիտոյի փոխանցումից հետո հաշիվը բացեց Ալվարո Մորատան, իսկ 3 րոպե անց գոլի հեղինակ դարձավ արդեն Նոլիտոն:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 48-րդ րոպեին, Անդրես Ինյեստա — Ժորդի Ալբա — Ալվարո Մորատա համագործակցության արդյունքում Մորատան դուբլ ձևակերպեց։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ նոր փոփոխություններ չարձանագրվեցին 

Այժմ Իսպանիան ունի 6 միավոր և ապահովել է իր տեղը փլեյ-օֆֆ փուլում, Թուրքիան դեռ միավոր չի վաստակել։ Խորվաթիան 4 միավորով զբաղեցնում է D խմբի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը, իսկ Չեխիան 1 միավորով երրորդն է։ Խմբային փուլի վերջին տուրում Իսպանիան մրցելու է Խորվաթիայի հետ, Թուրքիան՝ Չեխիայի։

ԻՍՊԱՆԻԱԹՈՒՐՔԻԱ

3-0 (2-0)

MC

 

1-0՝ Ալվարո Մորատա 34՛, 2-0՝ Նոլիտո 37՛, 3-0՝ Ալվարո Մորատա 48՛

 

ԻՍՊԱՆԻԱ. 13.Դավիդ Դե Խեա, 3.Խերարդ Պիկե, 15.Սերխիո Ռամոս, 16.Խուանֆրան, 18.Խորդի Ալբա (2.Սեսար Ասպիլիկուետա, 81), 5.Սերխիո Բուսկետս, 6.Անդրես Ինյեստա, 10.Սեսկ Ֆաբրեգաս (8.Կոկե, 71), 21.Դավիթ Սիլվա (19.Բրունո Սորիանո, 64), 22.Նոլիտո, 7.Ալվարո Մորատա

ԹՈՒՐՔԻԱ. 1.Վոլկան Բաբական, 3.Հական Բալթա, 7.Գյոկհան Գյոնուլ, 18.Ջաներ Էրկին, 6.Հական Չալհանողլու (5.Նուրի Շահին, 46), 8.Սելջուկ Ինան (19.Յունուս Մալի, 70), 10.Արդա Թուրան, 14.Օգուզհան Օզյակուպ (11.Օլջայ Շահան, 62), 15.Մեհմեթ Թոփալ, 16.Օզան Թուֆան, 17.Յիլմազ Բուրակ

 

Զգուշացում՝ Սերխիո Ռամոս 2՛ (Ի), Յիլմազ Բուրակ 9՛ (Թ), Օզան Թուֆան 41՛ (Թ) ; Մրցավար՝ Միլորադ Մաժիչ (Սերբիա)

 

57

ԳՆԴԱԿԻ %

43

18 (6)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

8 (0)

15

ՏՈՒԳԱՆՔ

13

7

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

3

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

4

Նախորդ հոդվածը‘ԵՎՐՈ 2016․ Խումբ D. Չեխիա – Խորվաթիա 2-2. Չեխերը խուսափում են պարտությունից (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ռաուլը գովել է Կասիլյասին’