‘Ռաուլը գովել է Կասիլյասին’

1166

Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Ռաուլը գովեստի խոսքեր է հասցեագրել ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեին և դարպասապահ Իկեր Կասիլյասին։ Իսպանացիների երկար տարիների հիմնական դարպասապահը Եվրոպայի առաջնության մեկնարկային խաղում պահեստայինների նստարանին էր, իսկ մեկնարկային կազմում ընդգրկվել էր Դավիդ դե Խեան։

-Պետք է շնորհավորել մարզչին և Կասիլյասին, որ նրանք այս իրավիճակին այդքան բնական են մոտենում։ Կասիլյասը խորհրդանիշ է իսպանական ֆուտբոլի համար,-ասել է Ռաուլը։

Ավելի վաղ դել Բոսկեն հայտարարել էր, որ Կասիլյասի և դե Խեայի միջև որևէ խնդիր չկա, և «Պորտուի» դարպասապահը պատրաստ է ամեն պահի օգնելու թիմին։

Նախորդ հոդվածը‘ԵՎՐՈ 2016․ Խումբ D. Իսպանիա – Թուրքիա` 3-0․ Իսպանացիները դուրս են գալիս 1/8 եզրափակիչ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Անչելոտի. «Կոնտեն համար Ոսկե միջին գոյություն չունի»’