‘Եվրո-2016-ի տոմսերը կարժենան 25-ից 895 եվրո’

697

Եվրո-2016-ի կազմկոմիտեն ներկայացրել է տոմսերի վերաբերյալ ծրագիրը:

Մրցաշարի տոմսերի գները կտատանվեն 25-ից 895 եվրոյի միջև՝ կախված մրցաշարի փուլից և տեղերի կատեգորիայից: Խմբային փուլի խաղերում տոմսերը կարժենան 25-ից 145 եվրո, իսկ կիսաեզրափակիչում՝ 65-ից 495 եվրո, եզրափակիչի տոսմերի գները կլինեն 85-ից 895 եվրո, բացման խաղինը՝ 75-ից 595: Ընդհանուր առմամբ վաճառքի կհանվի 1.8 միլիոն տոմս: 800 հազարը մասնակից երկրների երկրպագուների համար, իսկ 1 միլիոնը՝ այլ երկրների քաղաքացիների համար: 

Վաճառքը կմեկնարկի 2015-ի հունիսի տասին՝ մրցաշարի մեկնարկից ուղիղ մեկ տարի առաջ: 

Նախորդ հոդվածը‘Վերջին մեկ տարում ուսանողների թիվը նվազել է 6 հազարով. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են’