‘Վերջին մեկ տարում ուսանողների թիվը նվազել է 6 հազարով. «Ժողովուրդ»’

23188

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝2014/2015 թվականների ուսումնական տարում Հայաստանի պետական և մասնավոր բուհերի բակալավրիատի ուսանողների թիվը կազմել է 79 հազար 623: Այս մասին գրում է «Ժողովուրդը»: Համեմատության համար թերթը նշում է, որ անցած՝2013/2014 թվականների ուսումնական տարում բակալավրիատի ուսանողների թիվը եղել է 85 հազար 922: Այսինքն՝ վերջին մեկ տարում ուսանողների թիվը նվազել է 6 հազար 299-ով:

«Ակնհայտ է, որ այս փաստը պայմանավորված է վերջին տարիներին արձանագրված արտագաղթի մեծ տեմպերով: Մասնավորապես, վերջին չորս տարիներին արտագաղթի տարեկան միջին թիվը կազմում է մոտ 40 հազար մարդ: Այս երևույթը չէր կարող իրեն զգացնել չտալ: Ու եթե արտագաղթի տեմպերը առաջիկայում չնվազեն, ապա ուսանողների և ապագա մասնագետների թիվը էլ ավելի կփոքրանա, և Հայաստանը կսկսի կրթված և որակյալ մասնագետների խնդիր ունենալ: Հայտնի է, որ արտագաղթողների մի մասը Հայաստանում բարձրագույն կրթություն ստացած երիտասարդներն են»,–գրում է թերթը։

Նախորդ հոդվածը‘Վիճակագրություն՝ Չեմպիոնների լիգայում. Մեսսին ընդդեմ Ռոնալդուի ‘
Հաջորդ հոդվածը‘Եվրո-2016-ի տոմսերը կարժենան 25-ից 895 եվրո’