Եվրո-2020. Չեխիա – Դանիա՝ 1:2. դանիացիները կիսաեզրափակիչում են (տեսանյութ)

3602

Դանիայի հավաքականը նվաճեց 11 երկրների 11 քաղաքներում անցկացվող ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչի ուղեգիր:

Քառորդ եզրափակիչում դանիացիները 2:1 հաշվով հաղթեցին Չեխիայի հավաքականին:

Կիսաեզրափակիչում Դանիայի հավաքականը կմրցի հուլիսի 3-ին Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում կայանալիք Ուկրաինա — Անգլիա զույգի հաղթողի հետ:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի առաջին զույգը կազմել են Իտալիայի ու Իսպանիայի հավաքականները:

Եվրո-2020, քառորդ եզրափակիչ

Չեխիա – Դանիա՝ 1:2 (տեսանյութ)

Պատրիկ Շիկ, 49 — Թոմաս Դելեյնի, 5, Կասպեր Դոլբերգ, 42

Չեխիա (4-2-3-1). Թոմաշ Վացլիկ, Վլադիմիր Ցոուֆալ, Օնդրժեյ Չելուստկա, Թոմաշ Կալաս, Յան Բորժիլ, Թոմաշ Սոուչեկ, Տոմաշ Հոլեշ, Պետր Շևչիկ, Լուկաշ Մասոպուստ, Անտոնին Բարակ, Պատրիկ Շիկ:

Դանիա (3-4-3). Կասպեր Շմեյխել, Սիմոն Կյաեր, Անդրեաս Կրիստենսեն, Յաննիկ Վեստերգոր, Յոակիմ Մեհլե, Յանս Լարսեն, Թոմաս Դելեյնի, Պյեր-Էմիլ Հոյբերգ, Միկել Դամսգոր, Մարտին Բրեթուեյթ, Կասպեր Դոլբերգ:

Նախորդ հոդվածըԹաթուլ Հակոբյան. Վերընտրված աղետ. Aliq Media
Հաջորդ հոդվածըՀայաստան վերադարձան եւս 15 գերիներ