Եվրո-2024․ Պորտուգալիան հաղթեց՝ 6:0, Ռոնալդուն՝ դուբլի հեղինակ, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

155

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում ավարտվեցին երկրորդ տուրի հանդիպումները C, H եւ J խմբերում։

C խմբում Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականը հյուրընկալվեց Մալթային եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

Իտալիան 3 միավորով երկրորդն է եւ 3 միավոր հետ է առաջատար Անգլիայից, որին առաջին տուրում պարտվել էր 1:2 հաշվով։

H խմբում Ֆինլանդիայի թիմը մրցակցի խաղադաշտում նվազագույն հաշվով պարտության մատնեց հյուսիսիռլանդացիներին։

Այս խմբում Դանիան, Ղազախստանը, Ֆինլանդիան ու Հյուսիսային Իռլանդիան վաստակել են 3-ական միավոր։ Առաջատարը Սլովենիան է, որը երկու հաղթանակ է տարել։

J խմբում Պորտուգալիայի հավաքականն արտագնա խաղում 6:0 հաշվով պարտության մատնեց Լյուքսեմբուրգին։ Սաուդյան Արաբիայի «Ալ Նասրի» 38-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ դուբլի հեղինակ։

Պորտուգալիան երկու հաղթանակից հետո գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ 4 միավորով երկրորդ տեղում է Սլովակիան, որը 2:0 հաշվով հաղթեց բոսնիացիներին։

Եվրո-2024, ընտրական փուլ, երկրորդ տուր

C խումբ

Մալթա — Իտալիա՝ 0:2 (տեսանյութ)

Մատեո Ռետեգի, 15, Մատեո Պեսինա, 27

Անգլիա — Ուկրաինա՝ 2:0 (տեսանյութ)

Հարի Քեյն, 37, Բուկայո Սակա, 40

H խումբ

Հյուսիսային Իռլանդիա — Ֆինլանդիա` 0:1 (տեսանյութ)

Բանյամին Կյալման, 28

Սլովենիա — Սան Մարինո՝ 2:0 (տեսանյութ)

Բենյամին Շեշկո, 57, Ռոբերտո Դի Մայո, 60, ինքնագոլ

Ղազախստան — Դանիա՝ 3:2 (տեսանյութ)

Բակտիյոր Զայնուտդինով, 73, 11մ, Ասխատ Տագիբերգեն, 86, Աբատ Այիմբետով, 89 — Ռասմուս Հոյլուն, 21, 36

J խումբ

Լյուքսեմբուրգ — Պորտուգալիա՝ 0:6 (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդու, 9, 31, Ժոաու Ֆելիշ, 15, Բերնարդու Սիլվա, 18, Օտավիո, 77, Ռաֆայել Լեաու, 89

Չիրացրած 11մ՝ Ռաֆայել Լեու (Պորտուգալիա), 85

Սլովակիա — Բոսնիա եւ Հերցեգովինա՝ 2:0 (տեսանյութ)

Ռոբերտ Մակ, 13, Լուկաշ Գարասլին, 40

Լիխտենշտեյն — Իսլանդիա՝ 0:7 (տեսանյութ)

Դավիդ Օլաֆսոն, 4, Հակոն-Առնար Հարալդսոն, 38, Արոն Գունարսոն, 48, 68, 73, 11մ, Անդրի Գուդյոնսեն, 85, Միքայել Էլերտսոն, 87

Նախորդ հոդվածըԱդրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ
Հաջորդ հոդվածը«Տոտենհեմը» հեռացրեց Անտոնիո Կոնտեին