Եվրո-2024․ Ֆրանսիայի հավաքականի կազմը

230

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FFF) հրապարակել է ազգային հավաքականի կազմը, որը կպատրաստվի Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներին։ Ֆրանսիացի գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը հրավիրել է հետեւյալ ֆուտբոլիստներին․

Դարպասապահներ․ Ալֆոնս Արեոլա («Վեստ Հեմ», Անգլիա), Մայք Մենիան («Միլան», Իտալիա), Բրիս Սամբա («Լանս»)։

Պաշտպաններ․ Տեո Էրնանդես («Միլան», Իտալիա), Ժյուլ Կունդե («Բարսելոնա», Իսպանիա), Բենժամեն Պավար, Դայո Ուպամեկանո (երկուսն էլ՝ «Բավարիա», Գերմանիա), Ուեսլի Ֆոֆանա («Չելսի», Անգլիա), Վիլյամ Սալիբա («Արսենալ», Անգլիա), Իբրաիմա Կոնատե («Լիվերպուլ», Անգլիա)։

Կիսապաշտպան․ Օրելիեն Տչուամենի, Էդուարդու Կամավինգա («Ռեալ», Իսպանիա), Յուսուֆ Ֆոֆանա («Մոնակո»), Ադրիեն Ռաբյո («Յուվենտուս», Իտալիա), Խեֆրեն Տյուրամ («Նիցա»), Ժորդան Վերետու («Մարսել»)։

Հարձակվողներ․ Մուսա Դիաբի («Բայեր», Գերմանիա), Քինգսլի Քոման («Բավարիա», Գերմանիա), Անտուան Գրիզման («Աթլետիկո», Իսպանիա), Օլիվիե Ժիրու («Միլան», Իտալիա), Կիլիան Մբապե (ՊՍԺ), Ռանդալ Կոլո Մուանի  («Այնտրախտ Ֆրանկֆուրտ», Գերմանիա), Մարկուս Տյուրամ («Բորուսիա Մյոնխենգլադբախ», Գերմանիա)։

Ֆրանսիայի հավաքականը մարտի 24-ին կմրցի Նիդեռլանդների, մարտի 27-ին՝ Իռլանդիայի հավաքականի հետ։

Նախորդ հոդվածըՉեմպիոնների լիգա․ Շաբաթվա խորհրդանշական հավաքականը
Հաջորդ հոդվածըԿԺԴՀ-ն մարտի 16-ին փորձարկել է «Հվասոն-17» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը