‘Երբ իշխանությունների խորտակվող ծակ նավակը դատարկվում է’

3111

Հասկանալով, որ խորտակվող նավում միայնակ է մնում՝ Սերժ Սարգսյանը ջանք ու եռանդ չի խնայում աջակցության որեւէ նոր ռեսուրս գտնելու համար: Նախկին կոալիցիոն բոլոր գործընկերները նրանից երես են թեքել: Նույնիսկ ՕԵԿ-ը արձանագրել է, որ սա այլեւս ապագա չունեցող իշխանական մի խումբ է, որից օր առաջ պետք է հեռու մնալ: Փորձելով իրականացնել սահմանադրական փոփոխություններ՝ Ս. Սարգսյանը իր ցանկության մեջ մնացել է միայնակ, եւ առայժմ միայն Դաշնակցությունն է աջակցության նշաններ ցույց տալիս:

Այս պայմաններում է, որ Սերժ Սարգսյանը փորձում ջանքեր թափել Կարեն Կարապետյանին վերադարձնելու համար: Խոսքը վերաբերում է իր աշխատակազմի նախկին ղեկավար, ռուսաստանցի մեծահարուտ Սամվել Կարապետյանի եղբորը:  Բնականաբար, երբ իշխանական համակարգը փլուզվում է, իսկ դրան զուգընթաց` ոչ իշխանական ուժերը համախմբվում են եւ զորեղ ուժի վերածվում, Սերժ Սարգսյանը ստիպված փորձում է ուժեղացնել իր շրջապատը:

Սակայն, Կարեն Կարապետյանը, եթե անկեղծ լինենք, վերջին շրջանում այնպիսի քայլեր արեց, որոնք հուշում են, որ Սերժ Սարգսյանն այս հարցում շանսեր չունի: Մասնավորապես, ըստ հավաստի աղբյուրների, Կարեն Կարապետյանը դեռ  ապրիլին հրաժարվել է ԱԺ նախագահի եւ վարչապետի պաշտոններից: Ավելին, նրա գրասենյակի տարածած հայտարարությունն էլ վկայում էր, որ վերջինս հասկացել է՝ քանի դեռ պետության գլխին կանգնած է Սերժ Սարգսյանն իր թիմով, այս երկրում չեն կարող լինել այնպիսի փոփոխություններ, որոնք կբխեն մեր պետության եւ ժողովրդի շահերից:

Էլ ո՞վ, եթե ոչ Կարեն Կարապետյանը` գիտի, թե ինչ տեսակ իշխանության հետ մենք գործ ունենք: Ճգնաժամային տարիներին՝ 2008-2009 թվականներին ռուսաստանաբնակ շատ գործարարներ եւ առաջին հերթին Կարեն Կարապետյանի եղբայրը` Սամվել Կարապետյանը, հսկայական միջոցներ հատկացրին մեր երկրին, բայց այդ միջոցներն, ըստ համառորեն շրջող լուրերի, օգտագործվեցին հիմնականում Սերժ Սարգսյանի առանձնատան եւ ամառանոցի, ինչպես նաեւ նստավայրի նորոգման վրա: Խոսքը մոտավորապես 50 մլն դոլարի մասին է: Կարեն Կարապետյանն անձնական միջոցներից մեծ հավելավճարներ էր տալիս նախագահի աշխատակազմի աշխատակիցներին, իսկ մի  անտեսանելի ձեռք նրա դեմ էր լարում այդ նույն աշխատակազմի աշխատակիցներին:

Կարող ենք արձանագրել, որ Կարեն Կարապետյանը հստակ որոշում է կայացրել իրեն հեռու պահել թուլացած եւ փտած համակարգից: Եւ եթե նա մինչեւ վերջ իրեն հեռու պահի իշխանական համակարգից, պահպանի նույն սկզբունքայնությունը, ապա կարող է տեղ զբաղեցնել ապագա իշխանական համակարգում, հատկապես, եթե հաշվի առնենք, որ ո՛չ նա, ո՛չ էլ եղբայրը՝ Սամվել Կարապետյանը, կոռուպցիոն եւ այլ կարգի սկանդալների մեջ չեն հայտնվել:

Ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն, Կարեն Կարապետյանը լուրջ խնդիրներ ունի գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ եւ նրան համարում է Սերժ Սարգսյանի կամակատարը, բայց ակնարկել է, որ եթե նա ապացուցի, որ դա այդպես չէ, ապա անգամ պատրաստ է շփման եզրեր գտնել: 

Իշխանական մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Ս. Սարգսյանի համար Կարեն Կարապետյանին իր ազդեցության տակ վերադարձնելը դարձել է կարեւոր խնդիր, քանի որ իր ռեսուրսները օր օրի պակասում են, ինչը վերջինիս նեղ շրաջապատում արդեն խուճապային տրամադրությունների պատճառ է դառնում: Դժվար է պատկերացնել, թե ինչու պետք է Կարեն Կարապետյանը գնա քաղաքական ինքնասպանության ճանապարհով՝ վարկաբեկելով թե՛ իրեն, թե՛ եղբորը. մարդիկ, որոնք իսկապես մասնակից չեն եղել սարգսյանական թալանին եւ կոռուպցիային: Երկրորդ տարբերակը արժանապատիվ դիրքորոշումն է, քաղաքական ապագա զարգացումներին արժանապատիվ մասնակցությունը: 

 

Նախորդ հոդվածը‘Սուարեսը կհրավիրվի Ուրուգվայի հավաքական ‘
Հաջորդ հոդվածը‘Ընտրական փուլը շարունակվում է. երրորդ խաղային оր’