‘Երգչուհի Ռուսլանան Կիեւի դեպքերի հարցով մեկնել է Բրյուսել եւ սպառնում է հացադուլ սկսել. Ֆոտոշարք ‘

1122

Ուկրաինացի հանրահայտ երգչուհի Ռուսլանան, (Եվրատեսիլի հաղթող) Կիեւում տեղի ունեցած բախումներից հետո, գիշերը մեկնել է Բրյուսել: Երգչուհին ներկայացել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստին, որտեղ պատմել է այն ամենը, ինչին ինքը ականատես է եղել: Ռուսլանան հայտարարել է, թե հացադուլ է սկսելու, եթե տեղի ունեցածի կապակցությամբ պատժամիջոցներ չկիրառվեն:

«Ինձ համար ամենակարեւորը Վիկտոր Յանուկովիչին կանգնեցնելն է: Եւ ես դա ցանկանում են արտահայտել խաղաղ բառերով, քանի որ ես ագրեսիվ մարդ չեմ: Ուզում եմ ասել՝ շնորհակալություն եւ հանգիստ թո՛ղ մեզ: Եւ վերջ: Մենք պետք է փորձենք բոլոր միջոցները՝ Յանուկովիչին կանգնեցնելու համար: Այս սարսափը միայն մի կազմակերպիչ ունի՝ Յանուկովիչը»,- հայտարարել է երգչուհին:

Նա նաեւ հավելել է, որ երկխոսությունը իր համար որեւէ նշանակություն չունի, քանի որ Յանուկովիչը ագրեսսոր ու բռնապետ է:

Ռուսլանան հայտարարել է նաեւ, որ այս պահին Մայդանում է գտնվում իր ամուսինը, եւ ինքն էլ շուտով այնտեղ կլինի: «Ես չեմ լքելու Մայդանը: Գիտեմ, որ շատերն են նման որոշում կայացրել: Մեզ համար կարեւոր չէ, թե ինչ է այստեղ կատարվում, մեզ համար կարեւորը մեր անկախությունն ու ազատությունն է, մենք չենք վախենում ոստիկաններից, մենք կլինենք Մայդանում եւ վերջ»,- հայտարարել է Ռուսլանան:

Հաղորդում է Դելֆին: 

Նախորդ հոդվածը‘Սոչի- 2014. Արման Սերերբրակյանը 46-րդ տեղում է’
Հաջորդ հոդվածը‘Օդեսայի մարզխորհրդի ղեկավարի առաջին տեղակալը հրաժարական է ներկայացրել եւ լքել Ռեգիոնների կուսակցությունը. Տեսանյութ’