‘Երեկ զոհված Նահապետ Ասատրյանը հետմահու պարգևատրվել է մարտական ծառայության մեդալով’

1202

Սերժ Սարգսյանի հրամանագրով, հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնազոհության համար N զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Նահապետ Արտակի Ասատրյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով:

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին լույս 21-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի Քարվաճառի պաշտպանական ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, հայկական առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս կորուստներ պատճառելով, հետ շպրտել իրենց ելման դիրքեր:

Ծավալված մարտերի ժամանակ զոհվել է զինծառայող, 1982թ. ծնված Նահապետ Արտակի Ասատրյանը և վիրավորում  է ստացել 1973թ. ծնված Հովհաննես Օնիկի Գասպարյանը:

Նախորդ հոդվածը‘Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ «Հայկական ժամանակի» մեծ խառնակչության’
Հաջորդ հոդվածը‘Դավութօղլու. 1915 թվականի իրադարձությունների շեշտադրումը խանգարում է Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը’