Երեկ Ստեփանակերտում մահացել է ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը

458

Նեղ մասնագիտական բուժման կարիք ունեցոց ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը երեկ Ստեփանակերտում մահացել է։  

«Պետք է գնար այլ ստուգման, ինքը, ցավոք սրտի, գտնվում էր 15 տարուց ավելի հեմոդիալիզի վրա»,- այդ մասին «Ազատությանը» փոխանցել է Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը։

Սրտի հրատապ վիրահատության կարիք ունեցող 62-ամյա մեկ պացիենտի երեկ հաջողվել է տեղափոխվել Երեւան․ երեկ կեսօրին Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող Լաչինի միջանցքը մի քանի վայրկյանով բացվել է. Արցախի շտապօգնության մեքենան Կարմիր խաչի ուղեկցությամբ անցել է «ցուցարարների» միջով։ Երևանից մեկնած շտապօգնության մեքենան նրան սպասել է Գորիսում՝ հիվանդին այնտեղից Երևան՝ «Նորք մարաշ» բժշկական կենտրոն տեղափոխվելու համար։

«Տրվել է ցուցում, որ պետք է տեղափոխվեր «Նորք մարաշ» բժշկական կենտրոն, և իրականացնեին բաց եղանակով վիրահատություն, այսինքն՝ սրտի վրա վիրահատություն՝ շունտավորման», — «Ազատությանն» ասել է Մուսայելյանը։

Շրջափակման հենց առաջին օրից Արցախի Առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ Արցախում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդներ կան, որոնց նեղ մասնագիտական բուժում է պետք Երևանում:

Նախորդ հոդվածըՄԱԿ-ի ԱԽ-ն քննարկելու է իրադրությունը Լաչինի միջանցքի շուրջ
Հաջորդ հոդվածըՍտուգում են «չինական ոստիկանության գաղտնի տեղամասի» մասին լուրերը