Ստուգում են «չինական ոստիկանության գաղտնի տեղամասի» մասին լուրերը

302

Կորեայի Հանրապետության իշխանություններն սկսել են  ստուգել երկրում «չինական ոստիկանության  գաղտնի տեղամասի» առկայության վերաբերյալ լուրերը, որի աշխատակիցները, իբր, աշխատում են արտասահմանում և հետևում են այլախոհներին, երեքշաբթի տեղեկացրել է Yonhap գործակալությունը՝ հղում անելով հարավկորեական իրավապահ մարմիններին։

Գործակալությունը նշում է, որ ստուգմանը ներգրավված են ոչ միայն Հարավային Կորեայի ոստիկանները, այլև զինվորականներ, արտաքին գործերի նախարարության աշխատակիցներ։

Ավելի վաղ իսպանական Safeguard Defenders իրավապաշտպան կազմակերպությունը հանդես էր եկել պնդմամբ, թե ի շահ չինական կառավարության՝ արտասահմանում աշխատում է հատուկ ոստիկանական ծառայություն։ Իրավապաշտպանների տվյալներով՝ 53 երկրներում, այդ թվում՝ Կորեայի Հանրապետությունում, բացված է «արտասահմանյան ոստիկանության» առնվազն 102 տեղամաս։ Այդ ծառայությունը, ինչպես շեշտվում է, տվյալներ է հավաքում չինացի այլախոհների մասին և առանձին դեպքերում «զբաղվում է նրանց հայրենադարձությամբ»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԵրեկ Ստեփանակերտում մահացել է ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկը
Հաջորդ հոդվածըԹյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը կկայանա Ղազախստանում