‘Երեւանի որոշ համայնքներում հունիսի 5-ին ջուր չի լինի’

1578

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքների հետ կապված՝ ս. թ. հունիսի 5-ին, ժամը 10.00-ից մինչև հունիսի 6-ը ժամը 10.00-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:

Աջափնյակի` Մարգարյան նրբանցքի 1, 2, 3, 4, 5, 6, 6/1, 7, 8 համարների, Վշտունու, Խ.Խաչատրյան փողոցների և նրբանցքների, Հալաբյան, Շինարարների, Արզումանյան, Էստոնական, Առաքելյան, Ջանիբեկյան, Աբելյան, Լևոնյան, Պարսեղովի, Բաշինջաղյան, Լենինգրադյան, Մարտիրոսյան, Մելիքյան, Չուխաջյան, Գր.Զոհրապի, Սիսակյան, Հակոբյանց, Հասրաթյան, Կարապետյան, Եղիազարյան, Հասմիկի, Ալիխանյան Եղբայրների, Սպորտի, Թերլեմեզյան, Ա.Սարգսյան, Ռոստոմյան, Միրաքյան փողոցների և հարակից տարածքների,

Արաբկիրի` Գրիբոյեդովի, Գր. Արծրունու, Արղության, Ն.Զարյան փողոցների, Հ. Քոչարի թիվ 9-ից բարձր համարների, Կոմիտասի պող. 11-50, Ա. Խաչատրյան 29-33, Վրացական 1-10, Սունդուկյան 23-27 համարների և հարակից տարածքների,

Կենտրոնի՝ Գր.Լուսավորչի, Ագաթանգեղոսի, Կաշեգործների, Բրյուսովի, Գետառի փողոցների, Արշակունյաց պող. 1-36 համարների,

Շենգավիթի՝ Լազոյի փողոցի:

Իսկ Շենգավիթի Ղարիբջանյան, Շարուրի, Եղբայրության, Շևչենկոյի, Արարատյան, Նիզամու, Չեխովի, Մանանդյան, Մանթաշյան, Հ. Հովսեփյան, Արտաշիսյան, Եղ. Թադևոսյան փողոցներում, Շիրակի, Սող. Տարոնցի, Արագածի և Կողբի 1, 2 փողոցներում ու նրբանցքներում, Բագրատունյաց պող. 1-42 համարներում, Ներքին Չարբախ, Վերին Չարբախ, Աէրացիա թաղամասերում և դրանց հարակից տարածքներում կարող է նկատվել ջրի ցածր ճնշում:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Երևան Ջուր» ՓԲԸ

Նախորդ հոդվածը‘Հայաստանից ԱՄԷ արտահանվել է մետաղի ջարդոն՝ չնայած կառավարության արգելքին’
Հաջորդ հոդվածը‘Իրանի հետ սահմանի վրա նախատեսվում է Ազատ տնտեսական գոտու ստեղծում’