‘Երթ «Գենդերային այլասերումը ամրագրող» օրենքի դեմ (ֆոտոշարք)’

1119

Այսօր Երևանի կենտրոնում տեղի ունեցավ երթ՝ ընդդեմ գենդերային հավասարության մասին օրենքի, որի մասնակիցները ՀՀ կառավարությունից պահանջում են ետ կանչել վերոնշյալ օրենքի նախագիծը: Երթը մեկնարկեց Թամանյանի արձանի մոտից:

Երթին մասնակցում էին հոգևորականներ, հասարակական գործիչներ, երիտասարդներ, ազատամարտիկներ:

Երթի մասնակիցները կոչ էին անում ՀՀ քաղաքացիներին միանալ իրենց պայքարին, որովհետև այդ պայքարը հանուն ընտանիքի է:

Երթն ավարտվեց ՀՀ կառավարության դիմաց, որտեղ երթի մասնակիցները պահանջներ ներկայացրին կառավարությանը:

Նախորդ հոդվածը‘Չերչիլը ճանաչվել է ամենասրամիտ վիրավորանքի հեղինակը’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադր. Հրապարակը աղբի մեջ ‘